Չինաստանում սողանքի հետևանքով երկու մարդ է մահացել

Armenpress 12:50, 16 Մարտ, 2019

ԵՐԵՎԱՆ, 16 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չինաստանի կենտրոնական շրջաններից մեկում գտնվող Սյանին գավառում սողանքի հետևանքով մահացել է երկու մարդ, ևս 17-ն անհետ կորած են համարվում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Մարտի 15-ին տեղի ունեցած սողանքի տակ է հայտնվել տեղական հիվանդանոցի մի մասը, ինչպես նաև այլև շինություններ ևս:

13 մարդու հնարավոր է եղել փրկել: Որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են, դրանցում ներգրավված է 247 հրշեջ և 46 հրշեջ մեքենա:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am