Դեսպան Բաղդասարյանը հանդիպել է հայ-իտալական խորհրդարանական բարեկամական խմբի նախագահի հետ

Armenpress 19:14, 15 Մարտ, 2019

ԵՐԵՎԱՆ, 15 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իտալիայում ՀՀ դեսպանությունում մարտի 14-ին  դեսպան Վիկտորյա Բաղդասարյանը հանդիպել է  Իտալիայի Պատգամավորների պալատի պատգամավոր, հայ-իտալական նորակազմ խորհրդարանական բարեկամական խմբի նախագահ, իշխող «Լեգա» կուսակցության ներկայացուցիչ Մասիմիլիանո Կապիտանիոյի (Massimiliano Capitanio) հետ։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, ընդգծվել է Հայաստան-Իտալիա միջխորհրդարանական կապերի ակտիվացման անհրաժեշտությունը, և այս համատեքստում կարևորվել բարեկամական խմբի գործունեությունը։



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am