Tesla-ն ներկայացրել Է Model Y նոր Էլեկտրամոբիլը

Armenpress 13:41, 15 Մարտ, 2019

ԵՐԵՎԱՆ, 15 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Tesla ամերիկյան ընկերությունն առաջին անգամ մարտի 14-ին Լոս Անջելեսում ցուցադրել Է Model Y քրոսովերի նորագույն մոդելը՝ Էլեկտրաշարժիչով: Շնորհանդեսը հեռարձակվում Էր YouTube պորտալում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Ավտոմոբիլի փորձնական նմուշը ցուցադրել են բեմից: Ինչպես հայտնել Է Tesla-ի ղեկավար Իլոն Մասքը, Էլեկտրաքառը կարող Է առանց լրալիցքավորման անցնել ավելի քան 480 կիլոմետր եւ 3,5 վայրկյանում զարգացնել 96 կիլոմետր/ժամ արագություն: Ձեռնարկատերի խոսքով՝ ավտոմեքենան «ունի արտաճանապարհայինի ֆունկցիոնալ, բայց ընթանում Է ինչպես սպորտային ավտոմոբիլը»: Model Y-ի զանգվածային թողարկումը, ինչպես սպասվում Է, կսկսվի 2020 թվականի աշնանը: Ընդ որում՝ 2021 թվականից այս Էլեկտրաքառերն արտադրելու են նաեւ պարզեցված կոմպլեկտացիայով, դրանք կկարողանան առանց լրալիցքավորման ընթանալ միայն 370 կիլոմետր:

Մասքի խոսքով՝ ամենաԷժան Model Y-երն ապագայում կարժենան 39 հազար դոլար: Մեքենաների առավելագույն արագությունը կկազմի ժամում 193 կիլոմետրից մինչեւ 241 կմ՝ կախված կոմպլեկտացիայի չորս տեսակներից: Դրանից կախված կլինեն նաեւ մի շարք այլ բնութագրեր: Tesla-ն Մասքի կողմից հիմնադրվել Է 2003 թվականին: Նրա կենտրոնակայանը գտնվում Է Պալո-Ալտոյում (Կալիֆոռնիայի նահանգ): Սկզբում ֆիրման մասնագիտանում Էր միայն Էլեկրամոբիլների արտադրության բնագավառում, բայց ավելի ուշ սկսել Է զբաղվել արեւային մարտկոցների եւ այլ Էներգակուտակիչ համակարգերի ստեղծմամբ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am