Իրանը փակեց իր օդային տարածությունը Boeing 737 MAX ինքնաթիռների համար

Armenpress 13:05, 15 Մարտ, 2019

ԵՐԵՎԱՆ, 15 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանի քաղաքացիական ավիացիայի կազմակերպությունը արգելք Է սահմանել երկրի օդային տարածությունում Boeing 737 MAX հանրանավերի թռիչքների վրա: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, մարտի 15-ին հայտարարել Է կազմակերպության հասարակայնության հետ կապերի գծով ղեկավար Ռըզա Ջաֆարզադեն:

«Քաղաքացիական ավիացիայի կազմակերպությունը որոշում Է ընդունել արգելել Boeing 737 MAX ինքնաթիռների թռիչքներն Իրանի օդային տարածքում»,- նրա խոսքը մեջբերել Է Fars գործակալությունը: Ethiopian Airlines ընկերության Boeing 737 MAX ինքնաթիռը մարտի 10-ին կործանվել Է Եթովպիայում, ինչի հետեւանքով զոհվել Է 157 մարդ: Ավիաաղետից հետո Boeing 737 MAX ինքնաթիռների շահագործումը դադարեցնելու եւ իրենց տարածքների վրայով դրանց թռիչքներն արգելելու որոշումներ են ընդունել աշխարհի 50-ից ավելի երկրներ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am