Facebook-ի երկու թոփ-մենեջերներ պաշտոնաթող են լինում հավելվածների աշխատանքում լուրջ խափանումից հետո

Armenpress 12:17, 15 Մարտ, 2019
ԵՐԵՎԱՆ, 15 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Facebook ամերիկյան ընկերության՝ համանուն սոցիալական ցանցի սեփականատիրոջ հանգուցային թոփ-մենեջերներից մեկը՝ Քրիս Քոքսը, թողնում Է իր պաշտոնը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:«Մեծ մեծ տխրությամբ ձեզ հայտնում եմ, որ ընկերությունում 13 տարի աշխատելուց հետո որոշել եմ հեռանալ նրանից»,- մարտի 14-ին գրել Է Քոքսն իր Facebook-ում: Նա չի պարզաբանել, թե հատկապես ինչու Է թողնում ընկերությունը, ինչպես նաեւ երախտագիտություն Է հայտնել Մարկ Ցուկերբերգին: Ցուկերբերգը նաեւ մարտի 14-ին հայտարարել Է Քրիս Դենիելի պաշտոնաթողության մասին, որը պատասխանատու Է Facebook-ին պատկանող WhatsApp մեսենջերի համար:Մարտի 13-ից 14-ը լուրջ խափանում Էր տեղի ունեցել Facebook-ի հավելվածների աշխատանքում: Առանձին օգտատերերի համար Facebook եւ Instagram սոցցանցերը, ինչպես նաեւ WhatsApp-ը անհասանելի են եղել մի քանի ժամ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am