Չինաստանը եւ ԱՄՆ-ը մեծ առաջընթացի են հասել առեւտրական համաձայնագրի տեքստի շուրջը. Սինհուա

Armenpress 10:44, 15 Մարտ, 2019

ԵՐԵՎԱՆ, 15 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չինաստանը եւ ԱՄՆ-ը հերթական հեռախոսազույցի թնթացքում Էական առաջընթացի են հասել առեւտրական համաձայնագրի տեքստի շուրջը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Սինհուա գործակալությունը:

Նշվում Է, որ մարտի 14-ին ՉԺՀ-ի Պետխորհրդի փոխվարչապետ Լյու Հեն երրորդ հեռախոսազրույցն Է անցկացրել ԱՄՆ-ի առեւտրի ներկայացուցիչ Ռոբերտ Լայթհայզերի եւ ֆինանսների նախարար Սթիվեն Մնուչինի հետ: Զրույցը կայացել Է ամերիկյան կողմի նախաձեռնությամբ: «Կողմերն Էական առաջընթացի են հասել համաձայնագրի տեքստի շուրջը»,- ասված Է հաղորդագրության մեջ: Ավելի վաղ Մնուչինը հայտարարել Է, որ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը եւ ՉԺՀ-ի նախագահ Սի Ցզինպինը չեն հանդիպի մարտ ամսին, ինչպես սկզբնապես ենթադրվում Էր, այն մեծ ծավալի աշխատանքի պատճառով, որը դեռ սպասվում Է առեւտրական հարաբերությունների հարցերի շուրջն ԱՄՆ-ի եւ Չինաստանի բանագնացներին, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am