ՆԱՏՕ-ն մտադիր Է պահպանել կապուղիները Ռուսաստանի հետ. Ստոլտենբերգ

Armenpress 15:02, 14 Մարտ, 2019

ԵՐԵՎԱՆ, 14 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՆԱՏՕ-ն մտադիր Է ապահովել Ռուսաստանի հետ ռազմական կապուղիների պահպանումը, հատկապես ճգնաժամի պայմաններում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասված Է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգի՝ դաշինքի գործունեության վերաբերյալ մարտի 14-ին հրապարակված ամենամյա զեկույցում:

«ՆԱՏՕ-ի ռազմական ղեկավարությունը պահպանում Է ռազմական կապուղիները ռուս գործընկերների հետ, եւ դաշինքը մտադիր Է այդ ուղիները պահել բաց ու հասանելի, հատկապես ճգնաժամի պայմաններում»,- նշվում Է փաստաթղթում:

Հյուսիսատլանտյան դաշինքը բավարար չի համարում Ռուսաստանի հետ փոխադարձ ռազմական բրիֆինգները խոշոր զորավարժությունների անցկացման շուրջ, ասված Է Ստոլտենբերգի զեկույցում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am