Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանի նոր նախաձեռնությունը. «Վերսկսենք երաժշտություն լսել վինիլային սկավառակով»

Armenpress 14:33, 14 Մարտ, 2019

ԵՐԵՎԱՆ, 14 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանում մարտի 15-ին, ժամը 15:00-ին տեղի կունենա «Garage Vinyl Store» ընկերության կողմից վինիլային սկավառակների համար բազմաֆունկցիոնալ նոր նվագարկիչների նվիրատվության արարողություն: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ մշակույթի նախարարությունից: 

«Վերսկսենք երաժշտություն լսել վինիլային սկավառակով» խորագիրը կրող միջոցառումը նվիրված է Կոմիտասի ծննդյան 150 ամյակին:

Միջոցառումը միտված է անցյալ դարի 80-ականներին գրադարանում սկիզբ դրված մշակույթը վերակենդանացնելուն, որը հիմնովին նահանջել է ՏՀՏ ժամանակակից միջոցների զարգացմանը զուգընթաց:

Նշենք, որ գրադարանի նախկին ընթերցողների կողմից իրականացվելիք նվիրատվության ակցիան նոր խթան կհանդիսանա գրադարանի ձայնադարանում կրկին վինիլային սկավառակով  բարձրորակ հնչողությամբ երաժշտություն ունկնդրելու մշակույթը:

 

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am