Նիգերիայում դպրոցի շենքի փլվելուց զոհվածների թիվը հասել Է 18-ի

Armenpress 13:34, 14 Մարտ, 2019

ԵՐԵՎԱՆ, 14 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նիգերիայում դպրոցի շենքի փլվելու հետեւանքով զոհվածների թիվը հասել Է 18-ի, տուժել Է առնվազն 41 մարդ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Nation թերթը՝ վկայակոչելով Լագոսի նահանգի առողջապահության հարցերով լիազոր ներկայացուցիչ Ջիդե Իդրիսին: Ավելի վաղ Reuters գործակալությունը, հղում անելով փրկարարական ծառայության ներկայացուցիչն, հայտնել Էր ութ զոհվածների մասին:

Իդրիսը հավելել Է, որ մարտի 14-ին փրկարար գործողությունը փլուզման վայրում շարունակվելու Է: Ինչպես նշում Է հրատարակությունը, վկայակոչելով տեղի փրկարար ծառայությունը, շենքի փլատակներից դուրս Է բերվել 41 մարդ:

Եռահարկ շենքը, որտեղ գտնվում Էր դպրոցը, փլվել Է մարտի 13-ին, ավելի քան հարյուր մարդ հայտնվել Է փլատակներում: Ինչպես նշում են տեղական ԶԼՄ-ները, Լագոս քաղաքի իշխանությունները որոշել Էին շենքը քանդել 2018 թվականին, սակայն մարդիկ հրաժարվել Էին լքել այն, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am