ԱՄՆ-ի եւ ԿԺԴՀ-ի գագաթնաժողովը փլուզել Է Հարավային Կորեայի նախագահի վարկանիշը

Armenpress 12:28, 14 Մարտ, 2019

ԵՐԵՎԱՆ, 14 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հարավային Կորեայի նախագահ Մուն Չժե Ինի վարկանիշը մինչեւ ամենացածր մակարդակն Է ընկել 2017 թվականի մայիսին նրա իշխանության գալու պահից ի վեր: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, վկայում են Realmeter հարավկորեական վարկանիշային գործակալության տվյալները, որը կանոնավոր կերպով վիճակագրություն Է հրապարակում ամենատարբեր թեմաների վերաբերյալ: Realmeter-ի համաձայն, Մուն Չժե Ինի ժողովրդականությունը մինչեւ 45 տոկոս Է ընկել Կորեայի Հանրապետության ողջ տարածքում 1,5 հազար մարդկանց հարցման արդյունքում:

Realmeter գործակալությունը նրա վարկանիշի նվազման պատճառներից մեկը համարում Է բնակչության շրջանում կասկածների աճը Հյուսիսային Կորեայի միջուկազերծման հեռանկարների հարցում:

Վերջերս Հանոյում ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի եւ ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ունի միջեւ կայացած հանդիպումը մտահոգության տեղիք Է տվել, որ Փհենյանի նկատմամբ սահմանված պատժամիջոցները չեղարկելուց Վաշինգտոնի հրաժարվելու պատճառով հյուսիսկորեական ղեկավարությունը կարող Է վերսկսել հրթիռամիջուկային ծրագրերը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am