Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին հրավիրել է մասնակցելու Բաթումի կոնֆերանսին


ԵՐԵՎԱՆ, 13 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանի Հանրապետության նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանին հրավիրել է Վրաստան: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ մարտի 13-ին երկու երկրների նախագահների համատեղ հայտարարության ընթացքում ասաց Վրաստանի նախագահը:

«Մենք մեր հանդիպման ընթացքում  խոսել ենք նաև այն մասին, թե ինչպիսին էր իմ այցը ԵՄ, և ինչ պլաններ ունի Վրաստանը ԵՄ-ի հետ կապված: Այդ հարցերը կքննարկվեն Բաթումի կոնֆերանսի ընթացքում, որին հրավիրել եմ պարոն նախագահին: Այնտեղ կնշվի այն տեսլականը, որն ունի Վրաստանը ԵՄ-ի հետ համագործակցության հետ կապված»,- նշեց Զուրաբիշվիլին:

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը պատասխանեց, որ ուրախությամբ ընդունել է իր գործընկերոջ հրավերը:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am