Երևանի ավագանին հերթական նիստը կգումարի մարտի 19-ին

Armenpress 13:24, 13 Մարտ, 2019

ԵՐԵՎԱՆ, 13 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի քաղաքապետարանում մարտի 19-ին ժամը 11:00-ին գումարվելու է Երևան քաղաքի ավագանու 2-րդ նստաշրջանի 2-րդ նիստը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նիստի օրակարգում ընդգրկված կլինի 12 հարց:

Երևանի ավագանու հաստատմանը կներկայացվեն Երևանի 2018 թվականի զարգացման ծրագրի հաշվետվությունն ու 2018 թվականի բյուջեի կատարման հաշվետվությունը:

Նիստի ընթացքում ավագանին կորոշի նաև թույլատրել Երևանի քաղաքապետին՝ Երևան համայնքի սեփականություն հանդիսացող ավտոբուսներում կանգառների անվանման ավտոմատ հայտարարման թվով 18 սարքերը՝ 2 299 620 (երկու միլիոն երկու հարյուր իննսունինը հազար վեց հարյուր քսան) ՀՀ դրամ հաշվեկշռային արժեքով, նվիրաբերել «Երևանի ավտոբուս» փակ բաժնետիրական ընկերությանը՝ HIGER-KLQ6770G մակնիշի ավտոբուսներում շահագործելու նպատակով։



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am