ԼՂ բանակցությունների ձևաչափում ցանկացած փոփոխություն պետք է ընդունելի լինի բոլոր կողմերի համար. ԵԱՀԿ գործող նախագահ

Armenpress 12:38, 13 Մարտ, 2019

ԵՐԵՎԱՆ, 13 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցությունների ձևաչափում ցանկացած փոփոխություն պետք է ընդունելի լինի բոլոր կողմերի համար:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին մարտի 13-ին հայտնեց ԵԱՀԿ գործող նախագահ, Սլովակիայի արտաքին գործերի նախարար Միրոսլավ Լայչակը, անդրադառնալով այն հարցին, թե ով պետք է բանակցություններում ներկայացնի Լեռնային Ղարաբաղի ժողովրդին:

«ՀՀ կառավարությունն է, որ պետք է որոշի ձևաչափը, բայց որևէ հնարավոր փոփոխություն բանակցությունների ձևաչափում պետք է ընդունելի լինի բոլոր կողմերի համար: Կարծում եմ՝ մենք բավարար ժամանակ հատկացրել ենք այս խնդիրների քննարկմանը, ու վստահ եմ, որ ՀՀ կառավարությունը ճիշտ բանաձևը ունի բանակցությունների շարունակման վերաբերյալ գոյություն ունեցող ձևաչափում»,- ասաց Լայչակը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am