ԵԱՀԿ գործող նախագահը պատրաստակամություն հայտնեց անել ամեն ինչ ԼՂ հակամարտության լուծմանն օգնելու համար

Armenpress 12:04, 13 Մարտ, 2019

ԵՐԵՎԱՆ, 11 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԵԱՀԿ գործող նախագահ, Սլովակիայի արտաքին գործերի նախարար Միրոսլավ Լայչակը պատրաստակամություն հայտնեց անել ամեն ինչ, որպեսզի օգնի գտնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման լուծումը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին մարտի 13-ին հրավիրված ասուլիսի ընթացքում ասաց Լայչակը՝ պատասխանելով  հարցին, թե արդյոք չի ցանկանում այցելել Արցախ ու ծանոթանալ արցախցիների կյանքին:

«Ես պատրաստ եմ անել ամեն ինչ, որպեսզի օգտակար լինեմ, ու կարողանամ օգնել գտնել հակամարտության լուծումը: Ամբողջովին վստահում եմ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին»,- ասաց Լայչակը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am