Հենրիխ Մխիթարյանը պատրաստ կլինի «Ռեն»-ի հետ մրցավեճին

Armenpress 21:22, 12 Մարտ, 2019

ԵՐԵՎԱՆ, 12 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն «Արսենալ»-ի կազմում կկարողանա մասնակցել Եվրոպա լիգայի 1/8 եզրափակչի պատասխան խաղին՝ ֆրանսիական «Ռեն»-ի դեմ:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով Football London պարբերականը, Մխիթարյանը պատրաստ վերականգնվել մեջքի թեթև վնասվածքից և կմասնակցի առաջիկա հանդիպմանը:

Մխիթարյանը  մեջքի թեթև ցավերի պատճառով բաց էր թողել Անգլիայի Պրեմիեր լիգայի 30-րդ տուրի «Մանչեսթեր Յունայթեդի» դեմ խաղը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am