Բազմամարտի Հայաստանի չեմպիոնը Արթուր Դավթյանն է

Armenpress 16:25, 12 Մարտ, 2019

ԵՐԵՎԱՆ, 12 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մարմնամարզության Հայաստանի առաջնության բազմամարտի չեմպիոնը հայտնի է:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Ալբերտ Ազարյանի անվան մարմնամարզության մարզադպրոցում մեկնարկեց Հայաստանի մեծահասակների առաջնությունը: Մրցումային առաջին օրը բազմամարտի Հայաստանի չեմպիոն դարձավ երկրի կազմի չեմպիոն Արթուր Դավթյանը: Երկրորդ տեղում  Վիգեն Խաչատրյանն է, իսկ եռյակի վերջում Արթուր Ավետիսյանն է:

Մարմնամարզության Հայաստանի առաջնությանն այս տարի մասնակցում են 50 մարզիկներ Երևանի մարզադպրոցներից, Գյումրիից և Էջմիածնից:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am