Ուկրաինական SkyUp ավիաընկերությունը չվերթներ կիրականացնի Կիև-Երևան-Կիև ուղղությամբ

Armenpress 14:30, 12 Մարտ, 2019

ԵՐԵՎԱՆ, 12 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ուկրաինական  SkyUp ավիաընկերությունը սկսում է Կիևից չվերթները Երևան, Վառնա և Բուրգաս: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով ռուսական «Ինտերֆաքս» գործակալությունը, ավիաընկերությունն այս մասին հաղորդագրություն է տարածել:

Չվերթները կիրականացվեն Կիևի «Բորիսպոլ» օդանավակայանից:

Կիև-Երևան ուղղությամբ չվերթները կսկսվեն 2019թ.  մայիսի 17-ից, կիրականացվեն շաբաթական երկու անգամ՝ երկուշաբթի և ուրբաթ օրերին:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am