ԱԳ փոխնախարար Քոչարյանն ու դեսպան Լիտվինը քննարկել են Հայաստանի և Ուկրաինայի երկկողմ օրակարգի հարցեր

Armenpress 20:33, 11 Մարտ, 2019

ԵՐԵՎԱՆ, 11 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը մարտի 11-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ուկրաինայի դեսպան Պյոտր Լիտվինին՝ վերջինիս խնդրանքով։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի և Ուկրաինայի երկկողմ օրակարգի հետ կապված մի շարք հարցեր։



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am