Գյումրիում ՌԴ քաղաքացուն ծանր մարմնական վնասվածքներ պատճառելու կասկածանքով ձերբակալվել է մեկ անձ

Armenpress 17:46, 11 Մարտ, 2019

ԵՐԵՎԱՆ, 11 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գյումրիի գիշերային ակումբներից մեկում մարտի 8-ին ռուսական  102-րդ ռազմաբազայի զինծառայող,  ՌԴ քաղաքացի 22-ամյա Ռաջան Կաժիմիրովին ծանր մարմնական վնասվածքներ պատճառելու կասկածանքով ձերբակալվել է Շիրակի մարզի 1990 թվականին ծնված բնակիչ: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց  ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Նաիրա Հարությունյանը:

«Շիրակի մարզում ՌԴ քաղաքացու դանակահարության դեպքը բացահայտվել է»,- ասաց Հարությունյանը:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am