Զոհրաբ Մնացականյանը կմասնակցի Ստեփանակերտում կայանալիք ՀՀ անվտանգության խորհրդի նիստին

Armenpress 16:49, 11 Մարտ, 2019

ԵՐԵՎԱՆ, 11 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը կմասնակցի մարտի 12-ին Ստեփանակերտում կայանալիք Հայաստանի Հանրապետության անվտանգության խորհրդի հերթական նիստին: «Արմենպրես»-ն այս մասին տեղեկացավ ՀՀ ԱԳՆ «Ֆեյսբուք»-ի պաշտոնական էջից: 

«Մարտի 12-ին Ստեփանակերտում տեղի է ունենալու Հայաստանի Հանրապետության Անվտանգության խորհրդի հերթական նիստը: Որպես Անվտանգության խորհրդի անդամ նիստին կմասնակցի նաև ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը»,- ասված է գրառման մեջ։



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am