«Բանանց»-«Լոռի» խաղում դարպասի գրավում չարձանագրվեց

Armenpress 16:30, 11 Մարտ, 2019

ԵՐԵՎԱՆ, 11 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի Հայաստանի առաջնության բարձրագույն խմբի 22-րդ տուրն ավարտվեց «Բանանց»-«Լոռի» խաղով:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Երևանում կայացած խաղում երկու թիմերը չօգտագործեցին իրենց հնարավորությունները, և հանդիպումն ավարտվեց ոչ-ոք` 0:0 հաշվով:

Ավելի վաղ` «Շիրակ»-ը զիջեց «Փյունիկ»-ին, «Արարատ-Արմենիա»-ն  հաղթեց «Գանձասար-Կապան»-ին, իսկ «Արցախ»-«Արարատ» խաղում դարպասի գրավում չարձանագրվեց:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am