Խաչանովը դուրս է եկել Ինդիան-Ուելսի երրորդ փուլ  

Armenpress 14:32, 11 Մարտ, 2019

ԵՐԵՎԱՆ, 11 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանցի թենիսիստ Կարեն Խաչանովը դուրս է եկել Ինդիան-Ուելսի մրցաշարի երրորդ փուլ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` տղամարդկանց մենախաղի երկրորդ փուլում Խաչանովը 1 ժամ 43 րոպեում 6:3, 1:6, 6:4 հաշվով հաղթեց իսպանացի Ֆելիսիանո Լոպեսին:

Ինդիան-Ուելսի թենիսի մրցաշարն անցկացվում է 44-րդ անգամ: Տղամարդկանց մենախաղում գործող չեմպիոնն Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր արգենտինացի Խուան Մարտին դել Պոտրոն է, իսկ կանանցը` ճապոնուհի Նաոմի Օսական: Ինդիան-Ուելսի մրցաշարը դասվում է «Masters 100» մրցաշարերի շարքին: Այն կեզրափակվի մարտի 17-ին: Մրցաշարի մրցանակային ֆոնդը կազմում է 9 միլիոն ԱՄՆ դոլար:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am