Կարմիր պանդայի երեք ձագերին ցուցադրել են Սիդնեյի կենդանաբանական այգու այցելուներին

Armenpress 14:02, 11 Մարտ, 2019

ԵՐԵՎԱՆ, 11 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հազվագյուտ կարմիր պանդայի երեք ձագերին ցուցադրել են Սիդնեյի Տարոնգա կենդանաբանական այգու այցելուներին: Տեսանյութում ցուցադրված Է, թե ինչ տեսք ունեն փոքրիկ պանդաները, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Փոքրիկները լույս աշխարհ են եկել դեկտեմբերի 7-ին: Դա իսկական իրադարձություն Է դարձել կենդանաբանական այգու աշխատակիցների համար: Կարմիր կամ փոքր պանդաները կաթնասուններ են գիշատիչների կարգի շնակերպ ենթակարգի պանդաների ընտանիքից, որոնք, չնայած դրան, սնվում են առավելապես բուսականությամբ: Դրանք չափերով փոքր-ինչ խոշոր են կատվից:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am