Աշխտանքային այցով Հայաստան է ժամանել ՌԴ ԶՈՒ ռադիացիոն, քիմիական և կենսաբանական պաշտպանության զորքերի պետը

Armenpress 13:48, 11 Մարտ, 2019

ԵՐԵՎԱՆ, 11 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աշխատանքային այցով մարտի 10-ից 13-ը  Երևան է ժամանել Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի ռադիացիոն, քիմիական և կենսաբանական պաշտպանության զորքերի պետ, գեներալ-լեյտենանտ Իգոր Կիրիլովի գլխավորված պատվիրակությունը` Հայաստանում երկկողմ քննարկումներին մասնակցելու նպատակով:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ՌԴ ԶՈՒ ՌՔԿՊ զորքերի պետին մարտի 11-ին ընդունել է ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ,  գեներալ-մայոր Օնիկ Գասպարյանը:

Հանդիպման ընթացքում քննարկվել են ռադիացիոն, քիմիական և կենսաբանական անվտանգության հարցեր, ինչպես նաև տվյալ ուղղությամբ հայ-ռուսական համագործակցության ներկա իրավիճակը և համատեղ գործունեության հեռանկարները:

 

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am