Ճապոնիան կզբաղվի Ասիայում կիբեռահաբեկչության հակազդման համակարգի ստեղծմամբ. Nikkei

Armenpress 13:07, 11 Մարտ, 2019

ԵՐԵՎԱՆ, 11 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ճապոնիայի կառավարությունը մտադիր Է զբաղվել կիբեռահաբեկչության հակազդման՝ Ասիայում առաջին բազմազգ կառույցի ստեղծմամբ: Դրան անդամակցելու առաջարկությունը ենթադրվում Է ուղարկել ԱՄՆ, Ավստրալիա, Հնդկաստան, Հարավարեւելյան Ասիայի պետությունների ասոցիացիայի (ԱՍԵԱՆ) անդամ երկրներ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, մարտի 11-ին հայտնել Է Nikkei թերթը:

Տոկիոն, թերթի տվյալներով՝ նաեւ կարեւոր Է համարում Ռուսաստանի եւ Չինաստանի մասնակցությունը նոր համակարգին: Այդ կառույցի ստեղծման վերաբերյալ կոնկրետ առաջարկությունը ենթադրվում Է անել օգոստոսին ԱՍԵԱՆ-ի տարածաշրջանային համաժողովի՝ անվտանգությանը նվիրված նստաշրջանում: Սկզբնական շրջանում Տոկիոն մտադիր Է առաջարկել տեղեկատվության արագ փոխանակաման համակարգի ստեղծում տարածաշրջանի պետությունների միջեւ կիբեռգրոհների դեպքում: Ենթադրվում Է նաեւ զարգացող երկրներին փոխանցել նման հարձակումների բացահայտման եւ հակազդման տեխնոլոգիաներ: Տոկիոն մտադիր Է նաեւ առաջարկել կիբեռանվտանգության մասին օրենսդրության միասնացում, համապատասխան համակարգերի եւ տեխնոլոգիաների համատեղ մշակում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am