Ըմբիշ Խաչատուր Պապիկյանը դարձել է Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր

Armenpress 22:43, 10 Մարտ, 2019

ԵՐԵՎԱՆ, 10 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի երիտասարդ թիմի անդամ Խաչատուր Պապիկյանը դարձել է Եվրոպայի Մ23 տարեկանների առաջնության բրոնզե մեդալակիր:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Սերբիայում ընթացող Եվրոպայի երիասարդների առաջնության 74 կգ քաշային կարգի բրոնզե մեդալի համար գոտեմարտում Պապիկյանը մրցեց և հաղթեց 10:3 հաշվով:

Նախօրեին ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի երիտասարդ թիմի անդամ Վազգեն Թևանյանը դարձել էր Եվրոպայի չեմպիոն: Սերբիայում ընթացող Եվրոպայի Մ23 տարեկանների առաջնության 65 կգ քաշային կարգի եզրափակչում Թևանյանը 2:1 հաշվով հաղթել էր Վրաստանը ներկայացնող Էդեմի Բոլկվաձեին:

 

 

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am