ՌԴ-ում ԱՄՆ դեսպանատան աշխատակիցը փորձել է ական մտցնել «Շերեմետևո» օդանավակայան

Armenpress 18:07, 9 Մարտ, 2019

ԵՐԵՎԱՆ, 9 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպանատան աշխատակիցը փորձ է կատարել Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվայի «Շերեմետևո» օդանավակայան ական մտցնել:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին հայտնել են Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարությունից:

ՌԴ ԱԳՆ-ն ամերիկացի աշխատակցի ճամպրուկում ականի առկայության դեպքը որպես սադրանք է որակել:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am