Վահե Էնֆիաջյանը եւ ՀՀ-ում ՌԴ դեսպանը քննարկել են հայ-ռուսական համագործակցությանն առնչվող հարցեր

Armenpress 17:27, 6 Մարտ, 2019

ԵՐԵՎԱՆ, 6 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի տեղակալ Վահե Էնֆիաջյանը մարտի 6-ին ընդունել է Հայաստանում Ռուսաստանի Դաշնության արտակարգ եւ լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ Ազգային ժողովի լրատվության և հանրության հետ կապերի վարչությունից, հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-ռուսական համագործակցությանն առնչվող հարցեր: Կողմերն ընդգծել են երկու ժողովուրդների միջեւ բազմադարյա կապերը, բարեկամական հարաբերությունների առավել խորացման ու ընդլայնման կարեւորությունը:

ԱԺ փոխնախագահը կարեւորել է միջխորհրդարանական փոխգործակցությունն ու միջազգային հարթակներում համատեղ աշխատանքը: Նա պատրաստակամություն է հայտնել իր լիազորությունների շրջանակում աջակցել երկկողմ կապերի առավել զարգացմանը:

Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել հայ-ռուսական բազմոլորտ օրակարգի շրջանակում քննարկումները՝ հաճախակի դարձնելով հանդիպումները: 

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am