Ռուսաստանն ինքն Է Բելառուսին նետում Արեւմուտքի գիրկը. Լուկաշենկո

Armenpress 15:56, 5 Մարտ, 2019

ԵՐԵՎԱՆ, 5 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բելառուսն ստիպված Է զարգացնել համագործակցությունն Արեւմուտքի հետ այն սահմանափակումների պայմաններում, որոնք կիրառվել են Ռուսաստանի Դաշնության կողմից: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտարարել Է նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն մարտի 5-ին ինտեգրացիոն կառույցներին մասնակցության եւ Եվրոպայի կազմակերպությունների հետ համագործակցության հարցերին նվիրված խորհրդակցությունում:

«Արեւմուտքում այդ համագործակցությունն այսօր ինչ-որ ալերգիա եւ երբեմն Էլ հիստերիկա Է հարուցում մեր գլխավոր գործընկերոջ՝ Ռուսաստանի Դաշնության մոտ: Հարց Է առաջանում, իսկ ինչու՞ եք հիստերիկայի մեջ ընկել»,- հայտարարել Է Լուկաշենկոն, որի խոսքից մեջբերում Է անում ԲելՏԱ գործակալությունը: «Եթե մեր առջեւ փակում են դռները՝ մեկը, երկրորդը, երրորդը, մենք փնտրում ենք չորրորդը: Որպեսզի պետությունը բնականոն պահպանի գոյությունը»,- ասել Է Բելառուսի նախագահը:

«Մենք ինչու՞ պետք Է երջանկություն փնտրենք յոթ սարի հետեւում, եթե բնականոն տնտեսական հարաբերություններ լինեին Ռուսաստանի հետ, եթե կարողանայինք, ինչպես մենք երկաթբետոնե համաձայնության ենք եկել Միութենական պետությունում, ԵԱՏՄ-ում, ազատ առեւտուր անել, փոխադրել ապրանքներ, ստանալ ծառայություններ, մարդիկ կարողանան տեղաշարժվել»,- ասել Է Բելառուսի նախագահը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am