Մակրոնն անհրաժեշտ է համարում Եվրոպայի անվտանգության խորհրդի ստեղծումը. France-Presse

Armenpress 09:50, 5 Մարտ, 2019

ԵՐԵՎԱՆ, 5 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն անհրաժեշտ Է համարում Եվրոպայի անվտանգության խորհրդի ստեղծումը, որում կընդգրկվի նաեւ Մեծ Բրիտանիան: Այդ մասին, ինչպես հայտնել Է France-Presse գործակալությունը, նախագահը գրում Է այն հոդվածում, որը մարտի 5-ին հրապարակել են եվրոպական խոշորագույն ԶԼՄ-ները, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Այդ խորհուրդը «Եվրամիության հավաքական որոշումներ կնախապատրաստի պաշտպանության ոլորտում»: Ֆրանսիայի նախագահի կարծիքով՝ խորհրդի գործունեությունը պետք Է հենվի «պաշտպանության եւ անվտանգության մասին պայմանագրի» վրա, որում կսահմանվեն ԵՄ-ի երկրների պարտականությունները՝ ՆԱՏՕ-ի եւ Եվրամիության եվրոպական դաշնակիցների հետ կապերի հաշվառմամբ:

Այդ պարտավորությունները միտված կլինեն ռազմական ծախսերի ավելացմանը, պայմանագրը նաեւ դրույթ կներառի պաշտպանության բնագավառում փոխադարձ օգնություն ցուցաբերելու վերաբերյալ, եթե այս կամ այն երկիրը ենթարկվի հարձակման, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am