Մարզերում ֆուտբոլի զարգացումը ՀՖՖ նախագահի ուշադրության կենտրոնում է

Armenpress 14:18, 2 Մարտ, 2019

ԵՐԵՎԱՆ, 2 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի  գլխավոր քարտուղար Արմեն Մելիքբեկյանն աշխատանքային շրջայց է կատարել Տավուշի մարզի Բերդավան, Կողբ և Նոյեմբերյան համայնքներում և տեղում ծանոթացել ֆուտբոլային ենթակառուցվածքների ներկա վիճակին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայից, այցի ընթացքում կանանց ու տղամարդկանց թիմերի սաների և մարզիչների հետ քննարկվել են տարբեր հարցեր, ինչպես նաև՝ ներկայացվել ՀՖՖ ղեկավարության կողմից նախանշված ծրագրերը, որոնց զգալի մասն ուղղված է մարզերում ֆուտբոլային ենթակառուցվածքների զարգացմանը։ Արմեն Մելիքբեկյանը նշել է, որ մարզերում ծրագրերի իրականացումը գտնվում է ՀՖՖ նախագահ Արթուր Վանեցյանի մշտական ուշադրության կենտրոնում։

Այցի ընթացքում Բերդավանի աղջիկների և տղաների թիմերին փոխանցվել է մարզական գույք։



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am