Facebook-ն ու Instagram-ը դատի են տվել ՉԺՀ-ում կեղծ հավանումների ու էջերի ապօրինի վաճառքով զբաղվող 4 ընկերության և 3 անձի

Armenpress 12:07, 2 Մարտ, 2019

ԵՐԵՎԱՆ, 2 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Facebook և Instagram սոցիալական կայքերը Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունում գործունեություն ծավալող 4 ընկերության և 3 անձի դեմ դատական հայցով դիմել են ԱՄՆ-ի դաշնային դատարան` կեղծ էջերի, հավանումների ու հետևորդների ապօրինի վաճառքով զբաղվելու մեղադրանքով: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին ասված է  Facebook-ի տարածած մամուլի հաղորդագրությունում:

«Նրանք դա արել են, ինչպես Facebook-ում և Instagram-ում, այնպես էլ առցանց ծառայություններ մատուցող այլ կայքերում, այդ թվում` Amazon-ում, Apple-ում, Google-ում, LinkedIn-ում և Twitter-ում: Մենք պաշտպանում ենք մեր իրավունքները նաև համաձայն ԱՄՆ-ի մտավոր սեփականության մասին օրենսդրության` մեր ապրանքանիշն ու արադրանքը ապօրինի օգտագործելու առումով:

Դատական հայց ներկայացնելով հուսով ենք, որ կեղծարարության այս տեսակը չի թույլատրվի, և, որ մենք վճռական կգործենք, որպեսզի պաշտպանենք մեր հարթակի ներառականությունը»,- ասված է տարածած հաղորդագրությունում:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am