ՀՔԾ-ն չի մեկնաբանում Մարտի 1-ի գործով ոստիկանության պետի հարցաքննության մասին լուրերը

Armenpress 19:42, 1 Մարտ, 2019

ԵՐԵՎԱՆ, 1 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հատուկ Քննչական ծառայությունը չի մեկնաբանում Մարտի 1-ի գործով ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանի հարցաքննության մասին լուրերը:

«Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց ծառայության մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանը:

«Հարցաքննությունների մասին լուրերը չենք մեկնաբանում»,- ասաց Օհանջանյանը:

Մամուլում տեղեկություններ են տարածվել, որ ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը հարցաքննվել է 2008թ. մարտի 1-ի գործով:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am