Ռումինիայում ինովացիոն սմարթֆոն են ստեղծել. Digi 24

Armenpress 13:49, 1 Մարտ, 2019

ԵՐԵՎԱՆ, 1 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բրաշով քաղաքից Allview ընկերությունը կազմակերպել Է շարժական հեռախոսի նոր մոդելի արտադրություն, որն օժտված Է այնպիսի բնութագրերով, որոնք չունեն խոշոր արտադրող-ընկերություններից ոչ մեկը՝ Samsung-ը, Apple-ը եւ Huawei-ը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Digi 24 հեռուստաալիքը:

Allview X6 Extreme շարժական հեռախոսի Էկրանն զբաղեցնում Է գաջեթի ամբողջ մակերեսը, Էկրանը չի երիզավորում սարքի կորպուսը, դա full view դիսփլեյն Է: Ճակատային խցիկը թաքցված Է հեռախոսի կորպուսի մեջ եւ դուրս Է բերվում միայն օգտագործման ժամանակ: Allview-ի մասնագետները կարծում են, որ դա մեծացնում Է անվտանգությունը, քանի որ խցիկը չի կարող հաքերների կողմից գործի դրվել առանց հեռախոսի տիրոջ գիտության: Նոր Allview X6 Extreme-ն արժե 299 եվրո այն դեպքում, երբ Samsung-ի եւ Apple-ի համանման արտադրանքները վաճառվում են մոտավորապես 1000 եվրոյով: Allview-ն իր նոր հեռախոսը ցուցադրել Է Բարսելոնայում կազմակերպված Համաշխարհային շարժական կոնգրեսում (Mobile World Congress), հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am