«Ալաշկերտի» նոր ֆուտբոլիստը  

Armenpress 10:07, 1 Մարտ, 2019

ԵՐԵՎԱՆ, 1 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Ալաշկերտը» ևս մեկ ֆուտբոլիստ է ձեռք բերել ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ`  ակումբի ղեկավարությունը պայմանագիր է ստորագրել 22-ամյա ռուս հարձակվող Նիկիտա Տանկովի հետ: Տանկովը «Ռուբինի» սան է, հանդես է եկել Կազանի ակումբի երկրորդ թիմում, եղել է Սանկտ-Պետերբուրգի «Զենիթի» հետաքրքրության ոլորտում, այնուհետև հանդես է եկել Սմոլենսկի և «Դնեպր» (նախկինում՝ ՑՐՖՍՕ) ակումբներում` ընդգրկվելով Ռուսաստանի երկրորդ դիվիզիոնի (ՊՖԼ) ամենահեռանկարային ֆուտբոլիստների շարքում:

Արագավազ ֆուտբոլիստը մասնակցել է Բելեկում կայացած երկրորդ ուսումնամարզական հավաքին և լավ տպավորություն է թողել մարզչական շտաբի վրա: Ռուս հարձակվողը փոխարինման է մտել ղազախական «Օրդաբասիի» դեմ խաղում` դառնալով հաղթական գոլի հեղինակ:

Հատկանշական է, որ 2017 թվականին Նիկիտա Տանկովը Մինսկում կայացած ստուգողական խաղում գրավել է «Ալաշկերտի» դարպասը ռուսական «Լուչ-Էներգիայի» կազմում:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am