Հանոյի գագաթնաժողովը դարձավ Թրամփի պարտությունը. The Times

Armenpress 18:01, 28 Փետրվար, 2019

ԵՐԵՎԱՆ, 28 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հանոյում կայացած ԱՄՆ-ԿԺԴՀ գագաթնաժողովն ավարտվեց ձախողմամբ՝ դառնալով Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի պարտությունը: Փետրվարի 28-ին Վիետնամի մայրաքաղաքում ավարտված հանդիպմանն այս գնահատականն Է տվել The Times բրիտանական թերթը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Հրատարակությունը կարծում Է, որ աշխատանքային ճաշկերույթի եւ համատեղ հռչակագրի ստորագրման արարողության չեղարկումը դարձավ «ԱՄՆ-ի նախագահի պարտությունը», որը հետեւեց այն բանից մի քանի ժամ անց, երբ նրա նախկին փաստաբան Մայքլ Քոյենը, ելույթ ունենալով Կոնգրեսում կայացած լսումների ընթացքում, Սպիտակ տան ներկայիս ղեկավարին բնութագրեց որպես ռասիստի, խարդախի եւ խաբեբայի: Ավելի վաղ գագաթնաժողովի համանման գնահատմամբ հանդես Է եկել Financial Times թերթը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am