Մխիթարյանն ընդգրկվել է Պրեմիեր լիգայի խորհրդանշական թիմի կազմում  

Armenpress 12:31, 28 Փետրվար, 2019

ԵՐԵՎԱՆ, 28 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի և Լոնդոնի «Արսենալ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն ընդգրկվել է Պրեմիեր լիգայի խորհրդանշական թիմի կազմում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Gaol.com կայքի ներկայացրած խորհրդանշական հավաքականի կազմում ընդգրկվել են Ալիսոն Բեկերը («Լիվերպուլ»), Տրենտ Ալեքսանդր-Առլոնդը («Լիվերպուլ»), Դավիդ Լուիսը («Չելսի»), Վիրջիլ վան Դեյկը («Լիվերպուլ»), Ալեքսանդր Զինչենկոն («Մանչեսթեր Սիթի»), Հենրիխ Մխիթարյանը («Արսենալ»), Մեսութ Օզիլ («Արսենալ»), Գիլֆի Սիգուրդսոնը («Էվերթոն»), Սադիո Մանեն («Լիվերպուլ»), Դոմինիկ Կալվերտ-Լյուինը («Էվերթոն»), Պիեռ-Էմերիկ Օբամեյանգը («Արսենալ»):

Մխիթարյանը 2015 թվականից ի վեր առաջին ֆուտբոլիստն է, ով երկու խաղում անընդմեջ դառնում է գոլի հեղինակ:

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի գոլը և գոլային փոխանցումները օգնեցին «Արսենալ»-ին ջախջախիչ հաշվով հաղթանակի հասնել  «Բորնմութ»-ի նկատմամբ (5:1):



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am