Դի Կապրիոն պահանջել Է կետադելփիններին եւ ծովախոզերին ազատել Պրիմորիեի «կետերի բանտից»

Armenpress 13:02, 27 Փետրվար, 2019

ԵՐԵՎԱՆ, 27 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հոլիվուդյան հայտնի դերասան Լեոնարդո Դի Կապրիոն Facebook-ի եւ Twitter-ի իր Էջերում բոլոր ոչ անտարբեր մարդկանց հորդորել Է ստորագրել Համացացում կենդանիների պաշտպանների զետեղած հանրագիրը՝ կետադելփիններին եւ ծովախոզերին Պրիմորիեի «կետերի բանտից» ազատելու պահանջով, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Խնդրում եմ, ստորագրեք ստորեւ հանրագիրը եւ միացեք ինձ՝ հանդես գալով Ռուսաստանում կետադելփինների եւ ծովախոզերի անմարդկային «բանտարկության» դեմ»,- գրել Է դերասանը: Կենդանիների պաշտպանների հանրագրի տակ ստորագրել Է շուրջ 900 հազար մարդ աշխարհի տարբեր երկրներից: Անցյալ շաբաթ Ծովային կաթնասունների խորհուրդն իր կայքում հայտարարել Էր «կետերի բանտում» գտնվող կենդանիներին անհապաղ ռեաբիլիտացնելու անհրաժեշտության մասին: 2018 թվականին Օխոտի ծովում 12 կետադելփինների եւ 90 ծովախոզերի են որսացել՝ դելֆինարիումների եւ օվկիանարիումների վաճառելու համար: Հասարակայնության միջամտությունից հետո պարզվել Է, որ կենդանիներին որսացել են օրենքի բազմաթիվ խախտումներով, հաղորդել Է «Ինտերֆաքսը»:a



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am