Իրանի արտգործնախարարը հրաժարական է տվել

Armenpress 09:33, 26 Փետրվար, 2019

ԵՐԵՎԱՆ, 26 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանի արտաքին գործերի նախարար Մուհամմեդ Ջավադ Զարիֆը հրաժարական է տվել: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, նա այդ մասին գրառում է կատարել «Instagram»-ում:

«Շնորհակալություն եմ հայտնում Իրանի մեծահոգի և համարձակ ժողովրդին ու իշխանություններին վերջին 67 ամսվա համար: Ես անկեղծ ներողությունում եմ խնդրում ծառայությունը շարունակել չկարողանալու և աշխատանքի ընթացքում եղած բոլոր թերությունների համար: Եղեք երջանիկ»,-գրել է Մուհամմեդ Ջավադ Զարիֆը:

Իրանի նախագահի աշխատակազմը տեղեկացնում է, որ Մուհամմեդ Ջավադ Զարիֆի հրաժարականը դեռ չի ընդունվել:


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am