Թրամփը պատրաստվում Է հուլիսի 4-ին Վաշինգտոնում անցկացնել «Ողջույն Ամերիկային» միջոցառումը

Armenpress 16:10, 25 Փետրվար, 2019

ԵՐԵՎԱՆ, 25 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել Է հուլիսի 4-ին՝ Անկախության օրը, «Ողջույն Ամերիկային» (A Salute To America) «Վաշինգտոնի ամբողջ պատմության մեջ խոշորագույն միջոցառումներից մեկն» անցկացնելու իր մտադրության մասին: Համապատասխան հաղորդագրությունը Մացյալ Նահանգների ղեկավարը հրապարակել Է Twitter-ում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Բաց չթողնե՛ք: Հուլիսի 4-ին մեզ մոտ կլինի խոշորագույն միջոցառումներից մեկը Վաշինգտոնի (Կոլումբիայի օկրուգ) ամբողջ պատմության ընթացքում: Այն կկոչվի «Ողջույն Ամերիկային» եւ տեղի կունենա Աբրահամ Լինկոլնի հուշահամալիրի մոտ: Մեծ հրավառություն, զվարճանքներ եւ ձեր սիրելի նախագահի ուղերձը»,- գրել Է նա:

Ամսվա կեսերին Թրամփը պատմել Է, որ քննարկում Է հուլիսի 4-ին Վաշինգտոնում միջոցառում անցկացնելու հնարավորությունը, որը կարող Է ավանդույթ դառնալ քաղաքի համար: «Դա կարող Է շատ հրապուրիչ օր լինել»,- ընդգծել Է Սպիտակ տան տերը՝ նշելով, որ խոսքը չի վերաբերում զորահանդեսին, որն ինքն ավելի վաղ ցանկանում Էր անցկացնել, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am