Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Մոսկվա

Armenpress 12:16, 25 Փետրվար, 2019

ԵՐԵՎԱՆ, 25 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՀՀ ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով մեկնել է Մոսկվա: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ԱԺ փոխնախագահ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ալեն Սիմոնյանը լուսանկար (ինքնաթիռում, թռիչքի պահին) է հրապարակել «Ֆեյսբուք»-ի իր էջում:

Միրզոյանի գլխավորած պատվիրակությունը աշխատանքային այցով Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվայում կլինի փետրվարի 25-27-ը՝  ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի հրավերով:

Խորհրդարանի ղեկավարի գլխավորած պատվիրակության կազմում են ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Ալեն Սիմոնյանը, ՀՀ ԱԺ պատգամավորներ Ռուբեն Ռուբինյանը, Միքայել Մելքումյանը, Վլադիմիր Վարդանյանը, Լիլիթ Մակունցը, Էդմոն Մարուքյանը, Արման Աբովյանը եւ Անուշ Բեղլոյանը: 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am