Դավիթ Արշակյանը միացել է ռուսական «Ֆակել» ակումբին

Armenpress 15:46, 23 Փետրվար, 2019

ԵՐԵՎԱՆ, 23 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի թեկնածու Դավիթ Արշակյանը  միացել է ռուսական «Ֆակել» ակումբին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է ակումբի պաշտոնական կայքը: Պայմանագրի մասին այլ մանրամասներ չեն հայտնում:

Դավիթ Արշակյանը Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի կազմում անցկացրել է 1 հանդիպում: Նա հանդես է եկել Երեւանի «Միկա», Լիտվայի «Տրակա», ամերիկյան «Չիկագո Ֆայր», դանիական «Վայլե» ակումբներում:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am