Օձուն գյուղի նախկին գիշերօթիկ դպրոցի տանիքում հրդեհ է բռնկվել

Armenpress 14:05, 23 Փետրվար, 2019

ԵՐԵՎԱՆ, 23 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «911» ծառայությանը փետրվարի 23-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել  Լոռու մարզի Օձուն գյուղի նախկին գիշերօթիկ դպրոցի տանիքում: «Արմենպրես»-ին արտակարգ իրավիճակների նախարարությունից տեղեկացրին, որ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երեք մարտական հաշվարկ: Պարզվել է, որ այրվում է Օձուն գյուղի նախկին գիշերօթիկ դպրոցի երկու հարկանի շինության տանիքը՝ մոտ 450 քմ տարածք:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am