Հայտնի ամերիկացի երգիչը ձերբակալվել է սեռական ոտնձգություն կատարելու մեղադրանքով

Armenpress 12:09, 23 Փետրվար, 2019

ԵՐԵՎԱՆ, 23 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ Չիկագոյի ոստիկանությունը ձերբակալել է հայտնի ամերիկացի երգիչ Ար Քելլին (R. Kelly)՝ կապված սեռական բռնության վերաբերյալ մեղադրանքների հետ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Ավելի վաղ Չիկագոյի շրջանային դատախազությունը սեռական բռնության մեղադրանք էր առաջադրել երգչի դեմ: Նշվում է, որ 1998-2010 թվականների ընթացքում Ար Քելլիի սեռական ոտնձգությունների հետևանքով 4 մարդ է տուժել, որոնցից երեքն անչափահասներ են:

Երգիչը նախկինում բազմիցս հերքել է իր դեմ ներկայացված մեղադրանքները:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am