Վիետնամում Թրամփի անվտանգությունը հսկելու են ավելի քան երկու հարյուր գաղտնի գործակալ

Armenpress 11:58, 23 Փետրվար, 2019

ԵՐԵՎԱՆ, 23 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Միացյալ Նահանգների գաղտնի ծառայության ավելի քան 200 ներկայացուցիչ փետրվարի 23-ին կժամանի Վիետնամի մայրաքաղաք Հանոյ՝ ապահովելու ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի անվտանգությունը, ով, ինչպես նախատեսվում է, հաջորդ շաբաթ հանդիպելու է ԿԺԴՀ առաջնորդ Կիմ Չեն Ընի հետ:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Նշվում է, որ գաղտնի գործակալներին չորս ինքնաթիռներով Հանոյի միջազգային օդանավակայան են բերելու Ճապոնիայում ԱՄՆ ռազմաբազայից:

VnExpress պարբերականը հատնում է, որ նախորդ շաբաթ ԱՄՆ-ն Հանոյ է ուղարկել մի քանի ռազմատրանսպորտային մի քանի ինքնաթիռ, որոնցում գտնվել են սարքավորումներ հանդիպումների անցկացման համար, ուղղաթիռ և երկու ավտոմեքենա, որոնցով Վիետնամ այցելության ընթացքում տեղաշարժվելու է Թրամփը:

Ինչպես ավելի վաղ հայտնի էր դարձել, Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը Հանոյում փետրվարի 27-28-ը երկրորդ հանդիպումն է ունենալու ԱՄՆ նախագահ Թրամփի հետ: Նրանց առաջին շփումը տեղի էր ունեցել 2018 թվականի հունիսին Սինգապուրում:

Կողմերը փորձում են պայմանավորվել Սինգապուրում ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացմանն ուղղված քայլերի հաջորդականության շուրջ: Մասնավորապես խոսքը Կորեական թերակղզու ապամիջուկայնացման և Փհենյանի ու Վաշինգտոնի միջև հարաբերությունների կարգավորման մասին է:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am