77 տարեկանում կյանքից հեռացել է թարգմանչուհի Մաղվալա Գեուրկովան

Armenpress 14:42, 22 Փետրվար, 2019

ԵՐԵՎԱՆ, 22 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կյանքի 77-րդ տարում վախճանվել է թարգմանչուհի, 1997 թվականից Հայաստանի գրողների միության անդամ Մաղվալա Գեուրկովան (Սահակյան)։ «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին Հայաստանի գրողների միությունից: 

Մաղվալա Գեուրկովան ծնվել է Թբիլիսիում (Վրաստան), ավարտել է Թբիլիսիի պետական համալսարանի դասական բանասիրության ֆակուլտետը, այնուհետև ՀՍՍՀ ԳԱ ասպիրանտուրան։ 1968-ից հաստատվել է Երևանում։ Զգալի է Մ. Գեուրկովայի ներդրումը հայ և վրաց դասական և ժամանակակից գրողների ստեղծագործությունների թարգմանության, հայ-վրացական բարեկամական, գրական-մշակութային կապերի ամրապնդման գործում, որի համար Հայաստանում և Վրաստանում նա արժանացել է մի շարք հեղինակավոր պարգևների ու մրցանակների։

Մ. Գեուրկովայի քաղաքացիական հոգեհանգիստը տեղի կունենա փետրվարի 22-ին, ժամը 18.00-ից, Միքայելյանի անվան  հիվանդանոցի հարևանությամբ գտնվող Սգո սրահում։



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am