Սիրիայում Հայաստանի հումանիտար առաքելությունն աջակցություն է այնտեղ ապրող հայերին. ՌԴ դաշնային խորհրդի անդամ

Armenpress 18:56, 21 Փետրվար, 2019

ԵՐԵՎԱՆ, 21 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրիայում Հայաստանի մարդասիրական առաքելության իրականացումը դա աջակցություն է Սիրիայում է ապրող հայ համայնքին: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին փետրվարի 21-ին  տեսակապի ընթացքում ասաց Ռուսաստանի Դաշնության դաշնային խորհրդի անդամ, իրավագիտության և տնտեսական գիտությունների թեկնածու, Ռուսաստանի բնական գիտությունների ակադեմիայի թղթակից անդամ, հատուկ ծառայությունների գնդապետ Իգոր Մորոզովը:

«Մենք ողջունում ենք Հայաստանի Հանրապետության կառավարության քայլը, որն ընդունել է մարդասիրական օգնություն ցուցաբերելու Ռուսաստանի կոչը: Այդ քայլն աջակցություն չի Ռուսաստանին , թեև դա մեզ համար շատ կարևոր է, երբ ՀԱՊԿ-ի և ԱՊՀ-ի անդամ երկրները աջակցում են մեր արտաքին քաղաքական միջոցառումները, այլ աջակցություն է Սիրիայում ապրող հայերին, և մենք այդ քայլի համար շնորհակալ ենք»,- ասաց Մորոզովը:

Նա նշեց, որ ներկայումս Ռուսաստանը Սիրիայում մարդասիրական առաքելության հարցում  մեծ բեռ է կրում և կոչ է անում բոլոր դաշնակիցներին ու գործընկերներին ցուցաբերել օգնություն Սիրիայի ժողովրդին:

«Հայ ժողովուրդը ավանդական և պատմական կապ ունի Սիրիայի հետ, ուստի այն,որ Հայաստանի սակրավորների ու բժիշկների աջակցող խումբը գտնվում է Սիրիայում` մեծագույն գործ է սիրիացիների և հայ ժողովուրդների միջև բարեկամական հարաբերությունների աջակցության հարցում»,- ընդգծեց Մորոզովը:

Սիրիայի ժողովրդին մարդասիրական մասնագիտական օժանդակություն ցուցաբերելու նպատակով փետրվարի 8-ին հումանիտար ականազերծողներից, բժիշկներից և նրանց անմիջական անվտանգությունն ապահովող հայ մասնագետներից բաղկացած խումբը, ընդհանուր՝ 83 անձ, մեկնել է Սիրիայի Արաբական Հանրապետություն՝ Հալեպ:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am