Էրմիտաժի այցելուներին տարահանում են ականապատման մասին հաղորդումների պատճառով

Armenpress 16:59, 21 Փետրվար, 2019

ԵՐԵՎԱՆ, 21 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Փետրվարի 21-ի ցերեկը Պետական Էրմիտաժի այցելուներն ու աշխատակիցները տարահանվում են թանգարանի շենքից: Ինչպես ՏԱՍՍ-ին հայտնել Է իրավապահ մարմինների մի աղբյուր, պատճառն ականապատման մասին հաղորդումն Է, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Ստացվել Է ականապատման մասին հաղորդում»,- ասել Է գործակալության զրուցակիցը: Պետական Էրմիտաժն աշխարհի խոշորագույն եւ առավել նշանակալից գեղարվեստական եւ մշակութային-պատմական թանգարաններից մեկն Է, որը գտնվում Է Պետերբուրգի կենտրոնի Ձմեռային պալատի համալիրում: Տարեկան այն ընդունում Է շուրջ 6 միլիոն այցելուների:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am