Կառավարությունը երեք անվանում գույք ՊՆ-ից վերցրեց և փոխանցեց առողջապահության նախարարությանը

Armenpress 11:49, 21 Փետրվար, 2019

ԵՐԵՎԱՆ, 21 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կառավարությունը կայացրեց որոշում, որով Հայաստանի ՊՆ-ին ամրացված երեք անվանում, ընդհանուր 32.985.000,00 ՀՀ դրամ սկզբնական արժեքով, 15.667,875,00 ՀՀ դրամ մնացորդային արժեքով գույքն անհատույց, անժամկետ օգտագործման իրավունքով  փոխանցեց ՀՀ առողջապահության նախարարության «Դատաբժշկական գիտագործնական կենտրոն» ՊՈԱԿ-ին:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ, մասնավորապես, խոսքը վերաբերում է ավտոմատ հիստոլոգիական պրեպարատների ներկման համար Veristain Gemini, Պարաֆինային բլոկների սառեցման համար սառեցնող պլատֆորմ ԵՍ 350 եւ Ավտոմատ դանակների սրման համար ԿՍ250 (Mikrom GmbH) գույքին:

Որոշման նպատակը տվյալ ՊՈԱԿ-ի գործունեությունը առավել արդյունավետ կազմակերպելն է:

Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ ՀՀ առողջապահության նախարարության «Դատաբժշկական գիտագործնական կենտրոնի» հյուսվածաբանական բաժանմունքում կատարվում են մեծ ծավալով աշխատանքներ 2017թ- 14346 օբյեկտի ուսումնասիրություն, որոնց համար ցանկալի է և անհրաժեշտ է ունենալ ավտոմատացված ներկման համակարգ, այն դարձնում է հիստոլոգիական ներկումները մաքսիմալ հասարակ: Ներկման բարձր որակը ապահովում է ծանրաբեռնվածության էֆեկտիվ վերաբաշխումը լաբորատորիայում, որպեսզի բարձրանա միջին և կրտսեր բուժաշխատողների աշխատանքի ծավալը և արդյունավետությունը:

Օրական լաբորատորիայի պերսոնալի կողմից կատարվում է մոտ 100-120 օբյեկտի ֆիքսում և ավտոմատ մշակման սարքով պարաֆինային բլոկների պատրաստում, որից հետո տեղի է ունենում հատույթների պատրաստում ձեռքով սահեցնող միկրոտոմի միջոցով և ներկում՝ նույնպես ձեռքով: Ունենալով այդ սարքը զգալիորեն կօպտիմալացվի նրանց կատարած աշխատանքը և կբարձրանա աշխատանքային ժամերի արդյունավետությունը, նաև կհաջողվի հասնել մաքսիմալ ճշգրտության:

Բացի այդ, նույն ՊՈԱԿ-ի համար ցանկալի է ունենալ սառեցնող պլատֆորմ: Նրա սառեցնող մակերեսը արագ սառեցնում է կտոր-նմուշները, կրճատելով մշակման ընդհանուր ժամանակը 40%-ց ավելի: Ժամանակի խնայումը նաև թույլ է տալիս ստանալ հրատապ կատարվող նմուշների արագ սառեցում, քանի որ օրական կատարվում է մոտ 100-120 օբյեկտի ֆիքսում և ավտոմատ մշակման սարքով պարաֆինային բլոկների պատրաստում, որից հետո տեղի է ունենում հատույթների պատրաստում ձեռքով սահեցնող միկրոտոմի միջոցով: Ունենալով այդ սարքը զգալիորեն կօպտիմալացվի միջին և կրտսեր բուժաշխատողների կատարած աշխատանքը և կբարձրանա աշխատանքի արդյունավետությունը:

Իսկ Ավտոմատ դանակների սրման համար ԿՍ250 (Mikrom GmbH) զգալիորեն ավելի արդյունավետ է դարձնում  պրեպարատների-հյուսվածքային նմուշների մշակումը, բարձրացնում որակը, նաև տնտեսապես ավելի նպատակահարմար է՝ անհրաժեշտություն չի առաջանում կատարել դանակների ավելի մեծ քանակով գնումներ, երբ հնարավոր է կատարել առկա դանակների սրում: Ավտոմատի օգտագործումը չի պահանջում բուժ.անձնակազմի հատուկ պատրաստվածություն, այն վստահելի է շահագործման և սպասարկման մեջ

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am