Ուկրաինայի բնակչությունը մեկ տարում կրճատվել Է ավելի քան 233 հազար մարդով

Armenpress 11:28, 21 Փետրվար, 2019
ԵՐԵՎԱՆ, 21 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ուկրաինայի բնակչությունն անցած տարվա ընթացքում կրճատվել Է ավելի քան 233 հազար մարդով եւ 2019 թվականի հունվարի դրությամբ կազմել մոտավորապես 42 մլն 153 հազար մարդ: Այս տվյալները հրապարակել Է Ուկրաինայի Վիճակագրության պետական ծառայությունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:Գերատեսչությունը նշել Է, որ 12 ամսվա ընթացքում Ուկրաինան կորցրել Է 233,2 հազար մարդ: Այդքան Է մարզային այնպիսի քաղաքի բնակչությունը, ինչպիսին Իվանո-Ֆրանկովսկն Է, որտեղ, 2018 թվականի սկզբի տվյալներով՝ 235 հազարից փոքր-ինչ ավելի մարդ Է ապրում: Ծնվածների թվաքանակի նկատմամբ մահացածների թվի Էական գերակշռություն Է պահպանվում. մահացած 100 ուկրաինացիներին բաժին Է ընկնում միայն 57 նորածին: Վիճակագրական ծառայության գնահատմամբ, եթե բնակչության թվաքանակի անկման տեմպերը պահպանվեն, ապա արդեն ընթացիկ տարում այն 42 միլիոնից պակաս կլինի: Ուկրաինային նաեւ զանգվածային աշխատանքային արտագաղթ Է սպառնում, ինչի պատճառով, ՄԱԿ-ի տվյալներով, Ուկրաինայի բնակչությունը մինչեւ 2050 թվականը կարող Է կրճատվել 18 տոկոսով: Ավելի վաղ Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Պավել Կլիմկինը հայտարարել Է, որ ամեն տարի արտասահման Է մեկնում մոտավորապես 1 մլն ուկրաինացի: «Մեզ մոտ, իրոք, աղետալի դրություն Է: Տարեկան մոտավորապես 1 մլն ուկրաինացիներ են մեկնում, մենք գտնում ենք, որ, ցավոք, այդ միտումը մոտ ժամանակներս կպահպանվի»,-ասել Է Կլիմկինը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am